ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը…

Թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը…
20.03.2023 | 09:48

ՆԱՄԱԿ ԱՆՑՅԱԼԻՑ

Խրիմյան Հայրիկ

Այդտեղ ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք ու իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ուրեմն դուք այսօր ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքում: Միլիոնների երազանքում: Հուսամ հասկանում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կցանկանայի իմանալ ինչպիսին է այդ երազանքն իրականում: Սակայն քանզի չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, ու եթե կարդաք այս տողերը ես կլինեմ ձեր ներկայի ու իմ ապագայի մի մասնիկը:
Երբ գնացի Բեռլինի կոնգրես մեր ազգի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդ ժամանակ հասկացա, որ նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Հավանաբար լսել եք երկաթե շերեփի մասին:
Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ ու արդար, խղճահարությունից բացի ոչ մի բան մեզ չտվեցին: ՌԴ-ն, որ թվում էր մեր ժողովրդի մեծ
բարեկամն է, իր շահերից բացի ոչ մի բան չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքի պայմաններում դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առաջ բոլորը փակեցին իրենց տան դռները:
Հայ ազգը անտեր էր: Սակայն ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպիտի փնտրենք դրսում: Այդտեղ ապագայում, համոզված եմ դուք չեք փնտրում օտար տերերի ու ձեր հույսը չեք կապում ոչ եվրոպացիների, ոչ ռուսների ու ոչ էլ մեկ ուրիշ պետության հետ:
Եթե ունեք անկախ պետություն, ուրեմն ձեր միակ տերը պիտի լինի ձեր իսկ կառավարությունը: Հուսամ, որ կառավարությունը ձեզ անտեր չի թողնում, իսկ եթե անտեր է թողնում ի՞նչ իմաստ ունի ձեր անկախությունը: Ազգի ամենամեծ դժբшխտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարները իր հետ վարվում են նույն ձև, ինչպես օտարները: Մենք դարեր անընդմեջ ապրեցինք օտարի լծի տակ:
Մեզ հետ վարվեցին դшժшնորեն ու անարդար, մենք փնտրեցինք արդարություն ու չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հույս ունեմ այդտեղ արդարություն կա:
Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը հայի հետ մի՞թե կարող է նույն ձև վարվել:
Այստեղ անցյալում, մեր ազգի ամենամեծ ողբերգություններից մեկն իր տգիտությունն է:
Անկիրթ ժողովուրդը ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհի մեջ: Թուրքիո իշխանությունները դա թույլ չեն տալիս, որովհետև մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում: Որքան մեծ է ազգի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը:
Ես իմ ամբողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, սակայն միայնակ շատ բան չկարողացա անել: Եթե դուք պետություն ունեք կրթե՛ք մեր ժողովրդին, լուսավորություն տարածե՛ք գավառներում:
Անկիրթ ժողովուրդը անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, ու մի օր ստիպված անկիրթ ժողովուրդն օտար տերերի կընտրի:
Այն ժամանակ, երբ հասարակ ժողովուրդը գավառներում կտքնի կացության ծանր բեռի ներքո, մեծահարուստ հայերը Պոլսում կապրեն ցոփ խրախճանքի մեջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրությանը կարծես օտար լինեն:
Թուրքիո իշխանություննները նրանց հետ անգամ կդաշնակցեն, որ ազգին հնազանդ պահեն: Հուսամ ձեր պետության մեջ մեծահարուստներն այդպես անբարտավան չեն ու չեն դաշնակցի վատ իշխանության հետ ընդդեմ ժողովրդի:
Երբ 1876 թվականի օսմանյան սահմանադրությունն ընդունվեց, մեր մեջ փրկության հույս արթնացավ: Կարծեցինք, որ 500 տարեկան Թուրքիո պառաված ու ամուլ մայրը երկնելով հին աշխարհի համար նոր մանուկ սահմանադրություն կծներ: Սակայն մեր հույսերը չարդարացան, ու ժամանակը ցույց տվեց, որ դրանք թղթին գրված գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տառապել:
Այդտեղ ապագայում, գուցե դուք էլ գեղեցիկ սահմանադրություն ու օրենքներ ունեք:
Ես կփափագեմ, որ ձեր օրենքները թղթի վրա չեն մնում, ինչպես օսմանյան սահմանադրությունը: Եվ վերջում կցանկանամ պատգամել ունեցե՛ք այնպիսի դեսպաններ, որոնք պատշաճորեն կբարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին, ու հոգևորականն իր հոտը թողած չի զբաղվի դիվանագիտությունով:
ՈՒնեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ազգին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելությունից: Եվ եթե այդտեղ` ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն ինչ արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը:
ՈՒ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2908

Մեկնաբանություններ